Ըստ այս վարչապետի` ստացվում է Ամուլսարի վրա Լիդիանը ոչ թե բաց մետաղական հանք, այլ` շվեյցարական հիվանդանոցի վիրահատական սենյակ է շահագործելու


16:51 , 23 օգոստոս, 2019

Վարչապետն ասում է. «Եթե պարզվի որ չի աղտոտելու, եթե պարզվի, որ չի վնասելու ...»: Հենց այստեղ է թաղված շան գլուխը: Ուրեմն հայ ժողովուրդն ըստ այդ հարցի` ստացվում է, որ «հարևան անգրագետ Պողոսն է», որին կարելի է համոզել թե կարող է լինել մետաղական հանք, որ որևէ վնաս չի տա որևէ բանի:

Ըստ այս վարչապետի` ստացվում է Ամուլսարի վրա Լիդիանը ոչ թե բաց մետաղական հանք, այլ` շվեյցարական հիվանդանոցի վիրահատական սենյակ է շահագործելու:

Հենց այդ պատճառով է, որ չի կարելի ներքաշվել «վնաս տալու է թե չի տալու» հարցի դաշտ: Դա նույնն է թե քննարկենք թե արդյո՞ք չբուժվելու դեպքում քաղցկեղը կարո՞ղ է սպանել, թե՞ ոչ: Իհարկե կարող է:

Կարող է և անպայման սպանելու է:

Այդպես էլ յուրաքանչյուր մետաղական հանք սպանում է բնությունը:

Թույլ մի տվեք, որպեսզի ձեզ իրենց բնորոշմամբ «անգրագետ Պողոսի» տեղը դնեն:

Մեր բոլորի հակափաստարկը պետք է լինի.

«Չենք քննարկելու վնասելու է թե ոչ: Հանքը չի բացվելու և վերջ»:

Ամուլսարը պետք է սար մնա: