ՊՎԾ նախկին աշխատակցի բացահայտումը՝ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ


15:36 , 23 օգոստոս, 2019

Անրադառնամ ՀՀ ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Էլբեկի Քյարամյանին։ Կարծում եմ նոր Հայաստանում բարձրաստիճան պաշտոնիան իրավունք չունի ստել։ Իսկ հիմա ստի մասին։

Երբ Արգիշտի Քյարամյանը ասում է, որ Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը իր հայրը չի, ես կուզեմ երկու դիտարկում անել։

1. Եթե թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը հայրը չէ, ապա ինչու է այդքան գույք նվիրաբերել Արգիշտի Քյարամյանին։

2. Կոտայքի թեմի առաջնորդի հոգևոր անունը Առաքել է, Արգիշտի Քյարամյանի երեխայի անունը նույնպես Առաքել է։

հ.գ. Փաստորեն պարզվեց գույքի մեծ մասը նվիրաբերել է Էլբեկ Քյարամյանը, իսկ քեռու մասին ես համեստորեն կլռեմ։

հ.գ. Թե սրբազանին որտեղից այդքան գույք, կարծում եմ ամենալավը կպարզեն իրավապահ մարմինները։