Փաշինյանը նախորդ իշխանության ընդունած ամոթալի սահմանադրությունն ատամներով փորձում է պահպանել. Պարույր Հայրիկյան


13:20 , 23 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

Նախկին իշխանությունների ընդունած օրենսգրքով ներկայիս իշխանությունը ժողովուրդ կառավարել չի կարող: Այս մասին այսօր «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա ասաց, որ Հայաստանի համար անկախության հռչակագրի ընդունումը կարևոր ձեռքբերում էր, որի պահպանումը և դրույթները կյանքի կոչելը իշխանությունների պարտք է: Ինչ վերաբերվում է նրան, թե ներկայիս իշխանությունները ինչքանով են հավատարիմ հռչակագրին, Հայրիկյանն ասաց, որ ժողովրդի համընդհանուր կամքով հեռացված նախագահի ընդունած օրենսգրքով ու սահմանադրությամբ չէր կարող օրինական իշխանություն լինել:

«Ինձ հարցնում էին՝ ինչ կարծիքի եմ Ամուլսարի վերաբերյալ, ասացի շատ կարճ՝ եթե մի բան կարող է վտանգավոր լինել Հայաստանի և քաղաքացիների համար, պիտի  բացառվի: Եթե դու սիրում ես քո հայրենիքը, դու մեկ գլխավոր նպատակ պիտի ունենաս՝ քո հայրենիքը պահել բարվոք վիճակում: Հռչակագրի մեջ ասված է, որ երկիրը պատկանում է ժողովրդին: Որպեսզի դու կարողանաս հռչակագրի այդ դրույթները իրականացնել, պետք է այնպիսի պետական համակարգ ունենաս, որ իշխանավորներն իսկապես ներկայացնեն ժողովրդին: Բայց մենք գիտենք, որ այսօրվա իշխանավորները Սերժ Սարգսյանի հագով կարած սահմանադրությունը վերցրին իրենց վրա: Փաշինյանը Սերժ Սարգսյանի ընդունած ամոթալի սահմանադրությունը ատամներով փորձում է պահպանել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ