Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում. բնակվում է Ձորաղբյուրում. Երրորդ նախագահի գրասենյակ


12:40 , 23 օգոստոս, 2019

168.am-ը գրում է․

Մոնումենտում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան կառուցման մասին  որոշ լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերը ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը չի հաստատում:

Գրասենյակից մեզ հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում, բնակվում է Ձորաղբյուրում, և բնակարանային պայմաններն առայժմ նրան բավարարում են: