«Մեր տունն այրվում է». Մակրոնը կոչ է արել G7-ի գագաթնաժողովին առաջնահերթ քննարկման դնել Ամազոնյան անտառներում բռնկված հրդեհների հարցը


11:30 , 23 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրազիլիայում գտնվող Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհները «միջազգային ճգնաժամ» է անվանել, որը պետք է «Մեծ Յոթնյակի» (G7)՝ օրերս կայանալիք գագաթնաժողովի օրակարգում առաջնային քննարկման դրվի:

«Մեր տունն այրվում է: Ամազոնյան անտառները, որոնք մոլորակի թթվածնի 20%-ն են արտադրում, այրվում են: Դա միջազգային ճգնաժամ է: G7-ի անդամ երկրներ, եկեք առաջնահերթ քննարկենք այդ հարցը»,- թվիթերյան իր էջում գրել է նախագահը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես մեկնաբանել է Ամազոնյան անտառներում բռնկված ռեկորդային թվթվ հրդեհները՝ նշելով, որ «խորապես մտահոգված» է դրա առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ