Բաքվում հայ կնոջ նեխած դի է հայտնաբերվել


18:39 , 28 հունիս, 2013

Բաքվի բնակարաններից մեկում ազգությամբ հայ կնոջ նեխած դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության Սուրախանի շրջանային վարչությանը: 

Համաձայն տեղեկատվության՝ Գարաչուհուր բնակավայրի 4048/49 թաղամասի Յուսիֆ Էյվազովի փողոցի շենքի բնակիչները ոստիկանությանը հայտնել են, որ բնակարաններից մեկից տհաճ հոտ է գալիս: Ոստիկանությունը բնակարաններից մեկում կնոջ նեխած դի է հայտնաբերել: 

Հետաքննությամբ նրա ինքնությունը պարզվել է. մահացածը 1934 թվականին ծնված Ռոզա Բաղդասարովան է: 

Ոստիկանությունում նաև հայտնել են, որ կինը կապ չի ունեցել իր երեխաների հետ: Ենթադրվում է, որ նա մահացել է 15 օր առաջ: