Մխիթարյանը վերադարձել է Երևան


18:12 , 28 հունիս, 2013

Մխիթարյանը վերադարձավ ԵվրոպայիցՀայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ով վերջին 10 օրերին գտնվում էր Եվրոպայում, այսօր վերադարձել է Երևան: Armsport.am-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը Մխիթարյանին նկատել է Հյուսիսային պողոտայում:

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» առաջատար խաղացողի ծառայություններով ներկայումս հետաքրքրված են մի շարք եվրոպական թիմեր, սակայն առայժմ պարզ չէ, թե որտեղ է կարիերան շարունակելու 24-ամյա ֆուտբոլիստը: