Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա


20:15 , 22 օգոստոս, 2019

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա, հաղորդում է People-ը։

Նշվում է, որ ռեժիսորն իր սիրեցյալի՝ դերասանուհի Դանիելա Փիքի հետ ծանոթացել է 2009-ին, նկարահանումների ժամանակ։ 2017-ին զույգը նշանադրվել է, իսկ 2018-ին՝ ամուսնացել։

56-ամյա Տարանտինոյի և նրա 35-ամյա կնոջ համար սա առաջին երեխան է։

Երեխայի սեռը և հղիությն ժամկետը չի հստակեցվում։