Ռոհանին հայտարարել է, որ իրանական «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ է ռուսական С-300-ից և մոտ է С-400-ին


18:30 , 22 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

Այսօր պաշտոնապես ներկայացված իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ է ռուսական С-300-ից և մոտ է С-400-ին, գրում է ria.ru-ն՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությանը հղումով: 

«373-ը С-300-ից ուժեղ է և С-400-ին շատ մոտ»,- Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ ունեցած ելույթի ընթացքում հայտնել է Իրանի նախագահը:

Նա «Բավար-373» համալիրը ներկայացրել է այսօր առավոտյան: Հաղորդվում է, որ համալիրը փորձարկվել է դեռևս 2017 թվականին: «Բավար-373»-ն ամբողջովին նախագծվել է Իրանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ