Բեքհեմին 50 միլիոն եվրո տուգանք է սպառնում տոքսիկ հողի վրա մարզադաշտ կառուցելու համար


19:15 , 22 օգոստոս, 2019

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբը, որի համասեփականատերը Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմն է, կարող է տուգանվել 50 միլիոն եվրոյով տոքսիկ հողի վրա մարզադաշտ կառուցելու համար, հայտնում է The Sun-ը:

Պարբերականի հրապարակման համաձայն, նախկինում շինարարության վայրում աղբի այրման գործարան է եղել, որտեղ տեղափոխվել է ամբողջ քաղաքի աղբը: Վերլուծությունը ցույց է տվել, որ հողի 15 սանտիմետրանոց շերտի տակ թափոնների մնացորդներ կան:

Հաղորդվել է նաև, որ մարզադաշտի շինհրապարակում մկնդեղով աղտոտվածության մակարդակը նորմը գերազանցում է ավելի քան երկու անգամ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է ավարտել կարիերան Բեքհեմի ակումբում: