Ավստրալիան անօդաչու թռչող սարքեր կօգտագործի՝ կոկորդիլոսներ հայտնաբերելու համար


21:15 , 22 օգոստոս, 2019

Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքում սկսել են ԱԹՍ-ներ օգտագործել՝ լողափերի մերձակայքում կոկորդիլոսեր հայտնաբերելու համար:

Little Ripper Group-ի և Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված սարքերը կարող են հայտնաբերել ծովային կենդանիներ մինչև 16 տարբեր տեսակներ, այդ թվում՝ շնաձկներ: Ըստ լուրերի՝ համակարգը 93% ճշգրտությամբ է աշխատում:

Դրոնները հագեցած են ազդանշաններով, բարձրախոսներով և լողացող սարքերով, որոնք վտանգի դեպքում հնարավոր է նետել լողորդներին: