Ամուլսարը՝ համեղ պատառիկ է երկրագնդի մեծահարուստների համար


17:30 , 22 օգոստոս, 2019
Ամուլսարի ոսկու հանքի արժեքն ավելի քան 1 500 000 000 ԱՄՆ դոլար է, չհաշած այն տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտը, որ նա կարող է բերել:
Ամուլսարը՝ համեղ պատառիկ է երկրագնդի մեծահարուստների համար:
Վերջին 1 տարվա ընթացքում, Ամուլսարի հանքը գրեթե լրիվ պատրաստ էր շահագործման հանձնվելու համար, սակայն դա նաև աշխարհի խոշորագույն աֆերիստների համար լավ ժամանակաշրջան էր, Ամուլսարի դեմ արշավի, հանքը վարկաբեկելու և դրա դեմ պայքար սկսելու համար, որի շնորհիվ՝ կարելի կլիներ Ամուլսարի բաժնետոմսերի արժեքը գցել, ընկերությունը սնանկացնել, իսկ վերջում՝ նույն հանքը գնել շատ ավելի էջան գնով, գրեթե կոպեկներով ու «սարքել» մեծ փողեր:
Միլիարդավոր դոլարներ աշխատելու համար, նման քայլերի կարող է դիմել, թե Սորոսը, թե Մորոսը և թե մեկ այլ անվանի, կամ ոչհայտնի միլիարդատեր: Նման հանք ձեռք բերելու համար՝ նրանք թքած ունեն բոլորի և ամեն ինչի վրա, կարող են անգամ մեկ անբողջ երկիր խառնել, խժդժություններ հրահրել, ահաբեկչություններ, հեղափոպխություններ, քաղաքացիական պատերազմ: 
Ի՞նչ ենք մենք նրանց համար՝ թնդանոթային մսացու, շնչող առարկա, անիմաստ ամբոխ...: