Աշունը իսկապես կարող է շատ թեժ անցնել. Հենրիխ Մխիթարյանը յուր թայֆով կարող է ժամանել Հայաստան ու փորձել գոլ խփել մեր թիմին


17:12 , 22 օգոստոս, 2019
Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ» -ը այսօր հյուրընկալվելու է մեր չեմպիոն «Արարատ - Արմենիային», Եվրոպա լիգայի որակավորման վերջին՝ 4-րդ փուլում։ Հեքիաթը շատ մոտ է։ Աշունը իսկապես կարող է շատ թեժ անցնել, պատկերացնում եք ինչ թիմեր կարող են գալ Երևան, եթե մերոնք խմբային փուլ մտնեն... Խետաֆե, Մանչեսթեր Յունայթեդ, , ՊՍՎ Էյդհովեն, և նույնիսկ Արսենալ։ Այո-այո, Հենրիխ Մխիթարյանը յուր թայֆով կարող է ժամանել Հայաստան ու փորձել գոլ խփել մեր թիմին։ Եթե այս բանը ինձ ասեին 2 տարի առաջ ես ԱԼՄ հալվող մոմի լույսի ներքո կասեի գժվել եք ինչ է... բայց արի ու տես, որ դա,ինչպես Րաֆֆի Հովհաննսիյանն ու Պրիանկա Չոպրան էին ասում, ոչ միայն հնարավոր է, այլև շատ իրական։ Մի վերջին անգամ պետք է հավաքվել, մի կողմ դնել բոլոր տարաձայնություններն ու գնալ մարզադաշտ կամ էկրան պարունակող յուրաքանչյուր տարածք, և նայել խաղը։ Առաջ, տղաներ, շահագործեք Ամուլ, էհ Դյուդելանժին։