Իշխանությունը որոշեց Ջորջ Սորոսի հետ ամուր ասոցիսցիաներ ունեցող երկու կառույցի ուղիղ ներդնել Արցախ


15:59 , 22 օգոստոս, 2019

Կառավարության նիստում վերջերս անհանգիստ օրեր ապրող իշխանությունը որոշեց Ջորջ Սորոսի հետ ամուր ասոցիսցիաներ ունեցող երկու կառույցի ուղիղ ներդնել Արցախ։

Բացի էն հայտնի փաստից, որ Իրազեկ քաղաքացիների միավորումն ու ԹԻ-ն իրենց մեծ փայն են ունեցել Փաշինյանի հեղափոխության մեջ, հետաքրքիր է կա որևէ այլ կոնկրետ պատճառ, թե ինչու հենց այդ երկուսը պետք է դիտորդություն անեն։

Բաց է մնում հարցը, թե արդյոք այլ կազմակերպություններից դիմում եղել է, թե ոչ։ Բաց է նաև հարցը, թե գումարի քանակը ոնց է որոշվել և ինչ ծրագրային միջոցառումների շրջանակի մասին է խոսքը։ Եթե այս կառույցները Ամուլսարի շուրջ իրենց ու հեղափոխության մեջ նոուդրման համար չեն արժանացել կառավարության այս դաբրոյին, ապա մնում է ենթադրել, որ Արցախի նախագահական ընտրություններում Փաշինյանն իսկապես հեռուն գնացող նպատակներ ունի, իսկ սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրություններն էլ ուղղակի թեստ է այդ ճանապարհին։

Ի դեպ բավական տարօրինակ էր նաև Դանիել Իոաննիսյանի արագ արձագանքն այն մասին, որ կառավարության այս որոշումը իր հետ գործարք չպետք է դիտարկել։
#բեղ_պահեք