Իրանը պատերազմ չի սկսի տարածաշրջանում. Զարիֆ


15:10 , 22 օգոստոս, 2019

Իրանը մտադիր չԷ պատերազմ սկսել Պարսից ծոցի գոտում, բայց կպաշտպանվի: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցելության ժամանակ: «Մենք պատերազմ չենք սկսի Պարսից ծոցում, բայց կպաշտպանենք մեզ»,- նախարարի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Զարիֆի մեկնաբանությունը կապված Է ծոցի գոտում աճող լարվածության հետ՝ օտարերկրյա լցանավերի վրա հարձակումների ու դրանց կալանման եւ տարածաշրջանում ընդհանուր քաղաքական անկայունության պատճառով: Բացի այդ, Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում շարունակվում Է լուրջ ճգնաժամը միջուկային գործարքից վերջինիս դուրս գալու եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների սահմանման պատճառով: Իրանի ԱԳ նախարարը նախօրյակին հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները:

«Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն Է ձգտում վերացնել միջուկային գործարքը»: «Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,- ընդգծել Է նա: Նախարարը նշել Է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն Է համաձայնագիր»:

«Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական Է բոլորի համար»,- հավելել Է նա: Զարիֆի խոսքով՝ «Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետեւ այն լավ համաձայնագիր Է, իսկ դրա ոչնչացումը կարող Է բացել «Պանդորայի արկղը»: «Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն Է: Մենք այսուհետեւ Էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: