Կառավարությունն արտոնություն տրամադրեց 3 ընկերության. նախատեսվում է իրականացնել 11,3 միլիարդ դրամ ներդրումային ծրագիր


14:10 , 22 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց արտոնություն տրամադրել երեք ընկերության՝ («ԱՖԱ», «Լենտեքս», «ՊՐՈՖ ԱԼ») գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

Էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե արտադրության որ ոլորտներում են օգտագործվելու ներմուծվող ապրանքատեսակները: Մասնավորապես՝ «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արգելակման կոճղակների արտադրության մեջ։ «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գուլպայի, զուգագուլպայի, տրիկոտաժի արտադրության և թելի վերամշակման համար։ «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ