Ամուլսար գնացող ճամփեն պինդ-պինդ փակ է. մարդիկ մի տարուց ավել այդտեղ… պոստ են պահում, երկրի ներսում, մեկս մյուսից


15:01 , 22 օգոստոս, 2019

Կարմենի գիշերվա գրառումն էի կարդում, ասում է Ամուլսար գնացող ճամփեն պինդ-պինդ փակ է։

Ազդվեցի այդ արտահայտությունից։ Մարդիկ մի տարուց ավել այդտեղ… պոստ են պահում։ Պատկերացնու՞մ եք։ Երկրի ներսում, մեկս մյուսից։

Շահումյանի շրջանի, Արցախի գյուղերի, Գանձակի, Արծվաշենի ու էլի շատ տեղերի գյուղացիների ինքնապաշտպանական մարտերի մանրամասներն իմացող մարդու համար շատ սուր ու ցավոտ է հնչում այդ արտահայտությունը` «պինդ-պինդ փակ է»։

Ինչքան սխալներ գործեցինք այս տարիներին։ Ու շարունակում ենք գործել։ Սխալը սխալի վրա((((