Կենտրոն վարչական շրջանում ոռոգման ջուրն անիմաստ վատնվում է այն դեպքում, երբ Արաբկիրի շատ բակերում մի կաթիլ ջուր անգամ չի գալիս (Video)


12:07 , 22 օգոստոս, 2019

Այ օրինակ Կենտրոն վարչական շրջանի բակերից մեկում հենց հիմա ոռոգման ջուրը այ սենց անիմաստ վատնվում ա, հարգելի Երևանի քաղաքապետարան, իսկ այ Արաբկիրի շատ բակերում մի կաթիլ ջուր անգամ չի մտնում: Էտ ո՞նց ա տենց լինում: Էլի սաբոտա՞ժ են անում, թե ընդամենը ձեր անգործության հետևանքն ա: 
10 անգամ զանգել են քաղաքապետարան ոռոգման ջրի համար, ամեն անգամ ԽԱԲԵԼՈՎ ժամկետներ եք ասել, թե, երբ կմիանա: Հեսա ամառը վերջացավ, տենց էլ ոռոգման ջրի երես չտեսանք: Բնակիչները բակի ծառերը դույլերով են ջրում, որ չչորանան, բայց ձեզ թողեն ամեն օր կանաչ տարածքներ ստեղծելուց խոսաք:
Կարո՞ղ ա էս ամառվա պրեմիան չեք ստացել, դրա համար եք սենց գռդոն անում...

Սա էլ նույն բակը՝ հուլիս ամսին