Սալմա Հայեքն իր արտասովոր «ջրային» ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել (Photo)


10:05 , 22 օգոստոս, 2019

Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը նկարահանվել է արտասովոր «ծովային» ֆոտոսեսիայում։  Դերասանուհին լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում։

Լուսանկարում 52-ամյա դերասանուհին գտնվում է ծովի ափին: Նա կրում է մանուշակագույն լողազգեստ, որն ընդգծում է նրա կազմվածքը:

Որոշ կադրերում ծովի ալիքներն ամբողջությամբ ծածկում են դերասանուհուն:

Լուսանկարների մեկնաբանությունում դերասանուհին գրել է, որ երբեմն մարդուն հարկավոր է «ջրի գրկում» հայտնվել ու պարզապես հանգստանալ: