Գիտնականներն առաջարկել են օգտագործել գլոբալ տաքացում առաջացնող էներգիան. AsiaOne


22:15 , 21 օգոստոս, 2019

Հնդկաստանի Մանդիի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներն սկսել են ջերմաէլեկտրական նյութի մշակում, որը թույլ է տալիս շրջակա միջավայրի ջերմությունը կերպափոխել էլեկտրաէներգիայի: Այդ մասին ասված է AsiaOne-ի հաղորդագրության մեջ:

«Տեխնոլոգիան գործում է Զեեբեկի Էֆեկտի (ջերմաէլեկտրական էֆեկտ) սկզբունքով, որի դեպքում էլեկտրականություն է արտադրվում երկու նյութերի կցվանքում ջերմաստիճանների տարբերության պատճառով»,- բացատրել է համալսարանի պրոֆեսոր Աջայ Սոնին:

Մշակման մանրամասնությունները չեն նշվում, բայց հետազոտողներին հաջողվել է բազմախոստում արդյունքների հասնել փորձարկումների ընթացքում, նշված է հոդվածում: Աշխարհում արտադրվող էներգիայի շուրջ 70 տոկոսը կորչում է գոյացող ջերմության տեսքով, ինչը գլոբալ տաքացման գլխավոր գործոններից մեկն է: Այդ առնչությամբ վերջին տարիներին հրատապ է դառնում այն տեխնոլոգիաների մշակումը, որոնք ունակ են շրջակա միջավայրի ջերմությունը փոխարկելու էլեկտրաէներգիայի: Նման մշակումներով են զբաղվում, օրինակ, Volkswagen-ը, Volvo-ն, Ford-ը և BMW -ն: