Եթե ոտիկանական ուժերի կուտակումները կախված են զբոսաշրջիկների անվտանգության հետ, ապա ինչու՞ են ոստիկանական ուժեր բերվել Վայքի, Եղեգնաձորի ստորաբաժանումներից


19:49 , 21 օգոստոս, 2019

Factor.am-ը գրում է․

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը պաշտոնապես հերքում է այն տեղեկատվությունը, որ Ջերմուկում ոստիկանության ուժերի կուտակումները կախված են զբոսաշրջային ակտիվ սեզոնի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում Ջերմուկի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Արմենակյանը հայտնել էր, որ Վայոց ձորի այլ քաղաքներից ոստիկանական ուժեր են բերվել, սակայն նշեց, որ դա պայմանավորված է բացառապես տուրիստական սեզոնին մեծաթիվ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նկատառումներով: «Եթե ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հարցազրույցներում նշում են, որ ոստիկանական ուժերի կուտակումները կախված են զբոսաշրջային ակտիվ սեզոնի, զբոսաշրջիկների անվտանգության հետ, ապա ինչու՞ են ոստիկանական ուժեր բերվել Վայքի, Եղեգնաձորի ստորաբաժանումներից, չէ՞ որ տարիներ շարունակ Ջերմուկի ոստիկանների կողմից է հսկվել հասարակական կարգը և զբոսաշրջիկների անվտանգությունը: Ուստի կարծում ենք, որ ոստիկանական ուժերի գեներացումը Ջերմուկում անհանգստության առիթ կդառնա զբոսաշրջիկների համար»,-ասված է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։