«Այս ջախջախիչ ձախողումը լեգենդար կդառնա». Քիմ Քարդաշյանի մոտ վեցերորդ մատ են հայտնաբերել (Photo)


18:45 , 21 օգոստոս, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը 22-ամյա Քայլի Ջեների հետ միասին իրենց համատեղ օծանելիքի պաստառ են թողարկել: Աստղերի երկրպագուներին շփոթեցրել է նկարի անհաջող ֆոտոշոփը:

Ռեալթի շոուի մասնակիցները երկրպագուներին են ներկայացրել իրենց նոր համագործակցությունը: Քարդաշյան-Ջեներ կլանի ժառանգորդուհիները կրում են ոտքերից մեկը մերկացնող կիպ կոմբինիզոններ: Նրանք արձակել են իրենց գանգուր վարսերը և վառ դիմահարդարում արել: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին օծանելիքի շիշ է: Կոշիկներից աղջիկները թափանցիկ սանդալներ են ընտրել:

«Քայլիին դուր է գալիս շշի բեժ տարբերակը, իսկ ինձ՝ վարդագույնը: Նախինում նա անընդհատ օգտագործում էր իմ օծանելիքը: Այս համագործակցության շնորհիվ մենք ընդհանուր բույր կունենանք: Նրա համար հարմար տարբերակ գտնելը հեշտ չէր, բայց մեզ հաջողվեց»,- ասել է Քիմը:

Օծանելիքի թողարկման անոնսը ֆուրոր է առաջացրել: Բայց ոչ այն, ինչ հաշվարկել էին Քիմն ու Քայլին: Երկրպագուները Քանյե Ուեսթի կնոջ ձախ ոտքին վեցերորդ մատ են հայտնաբերել: «Վեց մա՞տ: Լու՞րջ», «Միգուցե, իրոք, Քիմը միլիոնատեր է, սակայն ինչու է այդքան բարդ ռետուշի լավ մասնագետ վարձելը»:

Երկրպագուներին է միացել սկանդալային սյունակագիր, 41-ամյա Պերես Հիլթոնը: «Իմ տեսողության հետ մի բան այն չէ՞, թե՞ Քիմի ռետուշի մասնագետը ձեռքի հետ կապված խնդիրներ ունի: Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչպես է դա հնարավոր: Ես մի քանի անգամ հաշվել եմ: Եվ, իհարկե, այս ջախջախիչ ձախողումը կդառնա լեգենդար, Քիմբերլի»,- կատակել է բլոգերը: