Facebook-ի օգտատերերը զենքի վաճառքով են զբաղվում սոցցանցի ծառայության միջոցով. WSJ


21:30 , 21 օգոստոս, 2019

Facebook-ի օգտատերերը մասնավոր հայտարարություններ տեղադրելու Marketplace ծառայության օգնությամբ հրազենի առևտրով են զբաղվում, անտեսելով գոյություն ունեցող արգելքը, գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն, զենք վաճառողները վաճառքի են ներկայացնում դրանց պատյանները՝ ուռճացված գներով:

Գնորդները ապրանքի գնից հասկանում են, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պատյանի, այլ հենց զենքի մասին է և առաջարկի բոլոր մանրամասները պարզում են անձնական նամակագրությամբ:

Հստակեցվում է, որ այս իրավիճակում, սոցցանցում զենքի վաճառքի արգելքը պաշտոնապես չի խախտվում: