Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ռուսաստանաբնակ ճանաչված երկրաբան Սերգեյ Վարդանյանին


17:40 , 21 օգոստոս, 2019

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ռուսաստանաբնակ ճանաչված երկրաբան Սերգեյ Վարդանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առնչվող հարցեր:

Ընդերք օգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահ Բակո Սահակյանն «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին և հույս հայտնել, որ անվանի մասնագետը այսուհետ ևս կնպաստի հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: