ԱՄՆ-ը կարող է կենսաբանական զենք կիրառել Ռուսաստանի և Հայաստանի դեմ (Video)


16:24 , 21 օգոստոս, 2019

ԱՄՆ-ը ձևավորում է Ռուսաստանի շուրջ լայնածավալ և թանկ արժողությամբ ռազմակենսաբանական օբյեկտների փակ համակարգ։ ԱՄՆ Պենտագոնի միջոցներով ստեղծված լաբորատորիաները գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում։

2016 թ․ԱՄՆ Պենտագոնի պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ֆինանսավորմամբ Հայաստանում բացվեցին միանգամից երեք կենսաբանական լաբորատորիաներ։ 2017-ին պլանավորված էր կառուցել ևս երեք լաբորատորիաներ։

Չնայած ԱՄՆ հայտարարում է, որ լաբորատորիաները քաղաքացիական նշանակության են, այնուամենայնիվ բազմաթիվ փորձագետներ և մասնագետներ բարձրաձայնում են, որ այդ լաբորատորիաները ռազմական կամ երկակի նշանակություն ունեն, այնտեղ կարող է ստեղծվել կենսաբանական զենք և օգտագործվել Ռուսաստանի և իր դաշնակիցների դեմ։

Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համակարգը թույլ է տալիս Պենտագոնին լուծել խնդիրների լայն շրջանակ․

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը ՌԴ Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի միջազգային ռազմաքաղաքական համագործակցության ենթակոմիտեի փորձագիտական խորհրդի ղեկավար Ռամիլ Լատիպովի, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի փորձագետ Գրիգոր Գրիգորյանի և  «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։