Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը
16:14 , 21 օգոստոս, 2019 Լիդիանի ազգակործան ծրագիրը կյանքի կոչած Էրիկ Գրիգորյանը պետք է եզրակացություն տա՞։
Բացահայտեմ ազգիս հաջորդ տականքին։ Էրիկ Գրիգորյան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ Այս անձը Կարեն Կարապետյանի իշխանության տարիներին եղել է Կարապետյանի օգնականը, այնուհետև Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը։ Հենց այս ազգադավն է նախորդ թալանչի ռեժիմի հետ կյանքի կոչել Ամուլսարի կործանարար ծրագիրը։ Եվ հիմա հարց. արդյո՞ք այս դավաճանը պետք է ստանձնի դատավորի դերն ու եզրակացություն ներկայացնի։ Ի՞նչ է սա, եթե ոչ մեր հողերի ճակատագիրը հերթական ազգուրացի միջոցով խեղելու ծրագիր։