Քոչարյանը քաղբանտարկյալ է. ՀՀ 2–րդ նախագահի աջակիցները նամակներ հանձնեցին դեսպաններին


15:30 , 21 օգոստոս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները կարծում են, որ Եվրոպական կառույցները պետք է ուշադրություն դարձնեն ընթացող դատական գործին:

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ–ում գործող որոշ դեսպանատների մոտ, այնուհետև նամակներ հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատան աշխատակիցներին:

Նախագահի աջակիցները ցանկանում էին անձամբ նամակը փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, սակայն դեսպանատան աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հորդորեցին նամակը թողնել նախատեսված փոստարկղում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ