16:02 , 28 հունիս, 2013Երեք շաբաթ անց այն բանից, երբ Ռուսաստանում և արտերկրում տեղեկություններ տարածվեցին նախագահ Վլադիմիր Պուտինի ամուսնալուծության վերաբերյալ, բոլորը հիշեցին Ալինա Կաբաևայի հետ Պուտինի ենթադրյալ սիրավեպի մասին:
Մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Կաբաևան «Բոլշոյ սպորտ» ամսագրի խմբագրի հետ զրույցում հասկացնել է տվել, որ անձնական կյանքի թեմայով մանրամասներ չեն լինի:
«Կյանքի փորձը սովորեցրել է ինձ ոչ ոքի չթողնել իմ անձնական կյանք»,- բացատրել է մարմնամարզուհին: «Ով կցանկանա խոսել աշխատանքի, փառատոնի (խոսքը Ալինայի կողմից հիմնադրված գեղարվեստական մարմնամարզության 5-րդ մանկական «Ալինա» փառատոնի մասին է, որն անցկացվել է ապրիլին՝ Մոսկվայում-1in.am), մասնագիտական այլ հարցերի մասին, խնդրեմ, սակայն ոչ անձնականի մասին»,- ընդգծել է նա:
Միակ բանը, որ նա ասել է, այն է, որ ինքը երեխաներ չունի: Բամբասանքները նրան երկու երեխա են պարգևել:




