Ավինյանը հասկանո՞ւմ է, թե իր բերանբացությամբ ինչ խաղաքարտ է տալիս Լիդիանի փաստաբաններին միջազգային արբիտրաժում


14:30 , 21 օգոստոս, 2019

Ավինյանը՝ շտապելով վրդովված ժողովրդի առջև արդարանալ, բերանից թռցրել է, որ կառավարությունն ըստ էության չի ցանկացել Ամուլսարի շրջափակումը վերացնել։ 

Ու եթե կառավարության ներկա վարկածով «Լիդիանն» արդեն բարեխիղճ ներդրող է, ստացվում է, որ կառավարությունն անօրինականությունը խրախուսել է։

Սքրինշոթի վրա կարմիրով եմ նշել այդ հատվածը․ «եթե նույնիսկ կառավարությունը նման ցանկություն ունենար [իմա՝ Ամուլսարի հանք տանող ճանապարհները բացելու], ապա կդիմեր նման գործառույթ ունեցող մարմնին՝ ՀՀ Ոստիկանությանը»։

Հասկանո՞ւմ է արդյոք Տիգրան Ավինյանը, որ փաստորեն բաց տեքստով ասում է, որ մինչև վերջերս իշխանությունը ցանկություն չի ունեցել շրջափակումը վերացնելու։

Հասկանո՞ւմ է, թե այս բերանբացությամբ ինչ խաղաքարտ է տալիս Լիդիանի փաստաբաններին միջազգային արբիտրաժում, եթե հարցը դրան հասնի։

Երկրորդ, ոչ այնքան կարևոր, բայց այնուամենայնիվ ուշագրավ հատվածը․ փաստորեն խոստովանում է, որ կոծկում են իրենց սխալները։ Թե բա «աշխատանքային էթիկա»․․․ Եթե ձեր նշած պաշտոնյան այդքան կոպիտ սխալներ է արել և հսկայական վնաս տվել պետությանն, ապա ինչո՞ւ չի պատժվել։ Նախկինում հենց նույն բանի համա՞ր չէիք քննադատում ձեր նախորդներին։

Զարմանալի է, թե թանկարժեք կոստյումն ու փողկապն ինչ արագությամբ փոխեց իշխանական նոր կուսակցության առաջնորդների տրամաբանությունը, հռետորաբանությունը, մտածելակերպը։

Ափսոս միայն, որ խելք չավելացրեց։