«Ճաղերով բաժանված». ֆիլմ՝ զուգահեռ իրականության մասին


12:56 , 21 օգոստոս, 2019

Ամալյա Պապյանի հեղինակած հետաքննական նյութը պատմում է Աբովյան քրեակատարողական հիմնարկվում ազատազրկված մայրերի ամենացավալի խնդիրների մասին։ Ինչո՞ւմ են մայրերը խուսափում հանդիպումներից երեխաների հետ, ինչո՞ւ են թաքցնում իրենց գտնվելու վայրը, ինչպիսի՞ վերաբերմունքի են արժանանում հետագայում և ի՞նչն է ստիպում հրաժարվել օրենքով սահմանված, մանկահասակ երեխայի հետ միասին լինելու հնարավորությունից։