Թրամփը չեղարկել է Դանիայի վարչապետի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով


11:00 , 21 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Twitter-ում:

«Դանիան յուրահատուկ պետություն է՝ արտասովոր մարդկանցով, բայց ելնելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի այն հայտարարություններից, որ նա հետաքրքրված չէ Գրենլանդիայի գնման շուրջ քննարկման հարցում, ես հետաձգում եմ մեր հանդիպումը, որը պետք է կայանար երկու շաբաթից»,- գրել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Դանիայի վարչապետը «կարողացել է շատ միջոցներ և ջանքեր խնայել ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Դանիայի համար՝ ցուցաբերելով նման շիտակություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ