15:46 , 28 հունիս, 2013Այս ամիս՝ հունիսին, սպառողական ապրանքների գները նախորդ տարվա հունիսի համեմատ աճել են (տասներկուամսյա գնաճ) 6.5%-ով: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներում: Նշենք, որ կենտրոնական բանկի կողմից թիրախավորված է գնաճի՝ 4 պլյուս-մինուս 1.5%-ը, այսիքն՝ հունիսի գնաճը գերազանցել է գնաճի նպատակային ցուցանիշի վերին շեմը (5.5%-ը) ուղիղ 1 տոկոսային կետով:
Ամենաշատն աճել են պարենային ապրանքների գները՝ 9%, ամենաքիչը՝ ծառայությունների գները (3.4%): Ոգելից խմիչքների ու ծխախոտի գներն աճել են 5.6%-ով, սպառման ապրանքներինը՝ 7.8%-ով:
Նշենք նաև, որ ավելի ցածր է եղել հունվար-հունիս ամիսների միջին գնաճը անցած տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 4.1%: