Հոնգկոնգի Դիսնեյլենդում ավտոբուսների բախումից 20 մարդ է տուժել


15:52 , 28 հունիս, 2013

Հոնգկոնգի Դիսնեյլենդում ավտոբուսների բախումից 20 մարդ է տուժելՀոնգկոնգի Դիսնեյլենդում երկու ավտոբուսների բախման հետևանքով ավելի քան 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28–ի առավոտյան՝ Լանտաու կղզում գտնվող այգու ավտոբուսային կայարանում։ Այս մասին հաղորդում է РИА Новости–ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ–ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ իրար են բախվել ուղևորներին այգի տեղափոխող ավտոբուսները։ Ուղևորները հիմնականում ստացել են թեթև վնասվածքներ։