Ամուսնության կատարյալ տարիքը. Պարզել են հետազոտողները


15:54 , 28 հունիս, 2013

Ամուսնության համար ամենալավ տարիքը 23-27 տարեկանն է: Այսպիսի եզրակացության են եկել Տեխասի համալսարանի գիտնականները: 

Նրանք հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել են 18 տարին լրացած բազմաթիվ մարդիկ: Նրանց մի մասը ամուսնական զույգեր են եղել, մյուս մասը՝ ամուսնալուծված: 

Պարզվել է, որ ամուսնալուծությունների առավել նված ցուցանիշ է գրանցվել հենց 23-27 տարեկանում ամուսնացած զույգերի շրջանում: Այդ տարիքում մարդիկ ավելի հակված են ծագած խնդիրները հնարավորինս արագ հարթելուն, ավելի ներողամիտ են ու կշռադատված: 

Քիչ են հանդիպում ամուսնալուծվողներ նաև 35-40 տարեկանում ամուսնացած զույգերի շրջանում: Սակայն այս ընտանիքները կանգնում են մեկ այլ խնդրի առաջ՝ անպտղության:

Այսպիսով, գիտնականները պարզել են, որ վաղ տարիքում ամուսնացած զույգերը ավելի շատ են վիճում, ավելի շատ պահանջում միմյանցից, հակված չեն ներելու, ինչն էլ հետագայում ամուսնալուծության պատճառ է դառնում:

40 տարեկանից հետո ամուսնացած զույգերի մոտ էլ այլ խնդիր կա: Շատ բարդ է լինում սեփական կյանք, առօրյա թողնել օտար, թեև սիրելի մարդու, ում սովորություններն ու կենսակերպը հաճախ անհասկանալի է լինում դիմացինի համար: Այս տարիքում ամուսնալուծությունների հիմնական պատճառ դառնում են հենց կենցաղային խնդիրները: