Հայտնիներ, ովքեր դավաճանեցին ժողովրդին Ամուլսարի հարցում (Photo)


18:29 , 20 օգոստոս, 2019

2018 թվականի ապրիլին տասնյակ հայտնի դեմքեր ու մտավորականներ՝ իրար հերթ չտալով, շարքով, կարգով շտապում էին ազատություն հրապարակ, կոչումներից էին խոսում, Նիկոլի գովք էին անում։ Աննուն էլ դնում էին, որ իրենք ժողովրդին են միացել, առանց ժողովրդի կյանք չունեն, ժողովրդի ցավով են տապակվում։

2019 թվականի օգոստոսն է։ Ժողովդրի գլխին դամոկլեսյան թրի պես կախված է Ամուլսարի հանքի հարցը, որի գործարկման դեպքում ժողովուրդը սերունդներով է մաքառելու հետևանքների դեմ, բայց արի ու տես, որ ժողովրդիս ցավով տառապողներից ձայն չկա։ Հավանաբար նրանց թվում է, թե մոռացել են։ Հոգ չէ, հիմա միասին կհիշենք այն հայտնիներին, ովքեր այս բախտորոշ ժամին դավաճանեցին ժողովրդին։

1․ Թաթա Սիմոնյան



Ո՞նց ես Թաթա ջան։ Թավշյա հեղափոխության ժամանակ ասում էիր, որ ծնողներդ վերջապես երջանկացան, երգեր էիր երգում, հոլովակ էիր նվիրում Թվաշյա հեղափոխությանը։ Իհարկե՝ այդ ամենը ժողովրդի համար էիր անում, չէ՞։ Հիմա ծնողներդ ո՞նց են։ Վերջապես երջանի՞կ են։ Իսկ եթե հանքի ցիանացված ջուրը իրենց էլ հասնի, էլի՞ երջանիկ են լինելու։


2․ Սոնա Շահգելդյան


Հավերժ հպարտ ու հավերժ ժողովրդի հետ Սոնան, որին միշտ նեղացնում են չար լրագրողները, նախանձ մարդիկ, չուզողները․․․ ըստ Սոնայի էլի։ Սոնան իրեն ճղում էր հեղափոխության օրերին, երգում էր, դուխ էր տալիս։ Չգնահատվեց, սկզբում ի զարմանս Սոնայի, իրեն ասեցին, որ ինքը պետք է հարկեր մուծի, հետո համերգների չկանչեցին։ Խառն է այս աղջիկը, շատ խառը։ Երևի դրա համար հիմա չի հիշում, որ ինքը ինչ անում է՝ ժողովրդի համար է անում։ Հաշվի առնելով Սոնայի ինտելեկտուալ ունակությունները՝ կա հավանականություն, որ ինքը սկի չգիտի էլ, որ սենց թեմա կա։ Հլա մի հատ ասեք Սոնա ու այնպիսի բարդ բառեր, ինչպիսիք են դրենաժ, ցիանացվածը, պոչամբարը, օքսիդացումը։ Չես էլ կողմնորոշվում՝ մեղադրե՞ս, որ դավաճանեց իր ժողովրդին, թե՞ բան չասես, որովհետև մարդ ես՝ թասիբի ընկավ, էդ բառերը կարդաց․․․ կափարիչը կթռնի, գործ չունեք։

3․ Աննա Գրիգորյան



Թիթիզիկ Աննային էլ էր համակել ժողովրդասիրությունը։ Ապրիլին հելել-հասել էր Հանրապետության հրապարակ, բոցկլտուն ելույթներ էր ունենում, մարդկանց էր պաշտպանում։ Իսկական հեղափոխական։ Իրեն նայում էր ու Ֆրանսիական հեղափոխությունը հավերժացնող հայտնի կտվան էիր հիշում՝ Ազատությունը բարիկադների վրա։ Դե էն որ մի հատ ծիծիկները բաց աղջիկ Ֆրանսիայի դրոշն է ծածանում։ Վստահ եմ, Աննան չգիտեր այդ կտավի մասին, թե չէ նենց էր դերի մեջ մտել, որ կարող է ինքն էլ ծիծիկները բացեր հրապարակում։ Ինչևէ, ծիծիկ բացելու գայթակղիչ թեմայի վրա չշեղվենք ու արձանագրենք, որ հիմա Աննան սկի բերանը չի բացում։

4․ Ալինա Մարտիրոսյան և Կարեն Արայան



Հեղափոխության ռահվիրաներն էին դարձել Ալինա Մարտիրոսյանն ու իր ամուսինը Կարեն Արայանը, նույն ինքը՝ Բարոն Կարենը, նույն ինքը՝ Անժելա Սարգսյանի նախկին տղամարդը։ Առաջին միտինգավոր աստղերից էին, առաջիններից էին, որ ելույթ ունեցան, Նիկոլի հետ էին նկարվում։ Իսկ հիմա․․․ հիմա էլ վեջներին չէ, որ Ամուլսարի հանքը շահագործվելու դեպքում ժողովրդի առողջության հետ կանի այն, ինչ պարոն Բարոնն էր անում Անժելա Սարգսյանի հետ։ Դե ինչի՞ անեն, էդքան ծափ տվող չի լինի։

5․ Մկրտիչ Արզումանյան


Մկոյի օրն էլ օր չի, մարդը երբեք չի կարողանում ճիշտ ու ժամանակին կողմնորոշվի, թե երբա պետք ** մտնել։ Ծռերի ժամանակ փորձեց՝ չհասկացվեց, Թավշյա հեղափոխության ժամանակ փորձեց ու իբր կոչումից հրաժարվեց՝ ծափողջույններ ստացավ և ուրիշ ոչինչ (իսկ էն բեմուրազ Հայկոն տեսեք, թե ինչքան ստացավ)։ Էս վերջերս էլ Ստամբուլյան կոնվենցիա էր կարծես թե փորձում պաշտպանել, էլի ուշունցի տակ ընկավ։ Մկո ջան, այ հիմա ու այ էս թեմայով պետք է խոսաս։ Դու խասյաթիդ համաձայն մի սպասի, որ Հայկոն մի բան անի, դու էլ պոչ դառած կրկնես։

6․ Հայկ Մարության


Դե Հայկի մասին առանձնապես չխոսենք էլ։ Մարդը միակն էր, որ ջեքփոթ բռնեց հեղափոխության մասնակցելով։ Մյուս կողմից էլ, ինքը սաղ Երևանն է պոչամբար սարքել ու առանց դրա էլ համաժողովրդական քֆուրի տակ է հիմա, այնպես որ, Ամուլսարի հարցում ժողովրդին չմիանալու փաստը էական բան չի փոխելու քֆուրների քանակի տեսանկյունից։

7․ Միքայել Պողոսյան




Միքայել Պողոսյանը մի կարևոր բան, այնուամենայնիվ արել է։ Նա իր օրինակով ցույց տվեց, որ մտավորականություն բառը որոշ մարդկանց դեպքում պետք է գրվի Ռ-ով։ Մի՞թե սա երազ է, հարցնում էր Պողոսյանը՝ դարի շոպլիկության դրվագում, երբ Նիկոլ Փաշինյանն էր հանդիպում կազմակերպել մտավոՌականության հետ։ Հը՞, Միքայել ջան, դեռ երազի մե՞ջ ես։ Զգույշ երազախաբ չլինես։ Վահրամ Սահակյանն էլ ճիշտ էր քո մասով։

8․ Սերգեյ Դանիելյան




Есть люди, как люди. Еще есть Сергей Даниелян։ Եզակի կերպար է Յոժը։ Իսկական լակմուս է մարդկային արատների ու անառողջ ցինիզմի։ Իր ցինիզմի մեջ շատ ազնիվ մի բան է արել՝ հիմնել է ՔԱՔ շարժումը, որի ղեկավար էլ իրեն կարգել է։ Դե իր մասով տրամաբանական է, որ չպետք է միանա Ամուլսարի շարժմանը։ Չէ՞ որ չի կարող գլտնվել մեկը, ով ավելի շահագրգռված կլինի, որ երկիրն ու բնությունը քաքի մեջ լինի, քան ՔԱՔ շարժման առաջնորդը։

9․ Արամո և Էմմա


Համաձայնվեք, որ եզակի մակարդակի պատեհապաշտ ու մորթապաշտ լինես, որ տարիներ շարունակ օգտվես Սերժ Սարգսյանի տիկնոջ բարյացակամությունից, իսկ հետո առաջիններից մեկը լինես՝ Սերժ Սարգսյանին մերժողվերի աստղային մասսովկայում։ Ի դեպ, Արամոյի ու Էմմայի հայտնի ելույթի ժամանակ Հանրապետության հրապարակի տրիբունից, Արամոն ձեռքին կրում է Ռիտա Սարգսյանի նվիրած թանկարժեք նվերը, որը օրեր առաջ էր նվեր ստացել։ Չեք զարմանա, չէ՞, որ ասեմ, որ նման կերպարներից չէի էլ սպասում, որ վճռորոշ պահին մեջները մարդը կզարթնի։

10․ Հովհաննես Ազոյան



Խեղճ Հովո։ Տղեն ամեն ինչ արեց, ամեն ձև շոպլիկացավ, անգամ բաց տեքստով ասեց, որ պատրաստ է գունավորել ԱԺ-ն, բայց էս տղուն տենց էլ ոչինչ չտվեցին։ Երբ որ նեղացած բաներ էլ գրեց, քոմմենթներով թավշյա բամփոց կզմակերպեցին։ Խառն է Հովիկը, շատ խառը։ Սակայն, չկա չարիք, առանց բարիք։ Մի տեսակ պետք էլ չէ, որ նման անսկզբունքային մարդը հիմա էլ Ամուլսարի թեմայով փորձի փիառվել ու ծափահարություններ քաղել։

Այս ցուցակը կարելի է ու պետք է շարունակել, բայց այդուհանդերձ, եկեք մի քիչ էլ սպասենք, գուցե մեր պատեհապաշտ ու անսկզբունքային հայտնիները թասիբի ընկնեն ու հասկանան, որ ժողովրդի կողքին լինելիս պետք է դա անել միշտ, այլ ոչ թե երբ քեզ դրա համար ծափահարելու են ու առավել ևս պետք չէ վախենալ, թե ինչպես դրան կվերաբերվեն իշխանություններն ու անձամբ Նիկոլը։