Մահացել է միլիարդատեր, «դանիական IKEA»-ի հիմնադիր Լարս Լարսենը


18:20 , 20 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է․

72 տարեկանում մահացել է JYSK խանութների միջազգային ցանցի հիմնադիր, Դանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը ՝ Լարս Լարսենը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Դանիական IKEA»-ի հիմնադիր Լարսենը մահացել է օգոստոսի 19-ին Դանիայի Սիլկեբորգ քաղաքում գտնվող իր սեփական տանը։

Երկու ամիս առաջ միլիարդատիրոջ մոտ ախտորոշվել էր լյարդի քաղցկեղ, որի պատճառով գործարարը ստիպված է եղել լքել ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը: Որպես իրավահաջորդ, այդ պաշտոնում նա նշանակել է իր որդուն ՝ 47-ամյա Յակոբ Բրունսբորգին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ