Հազար ամոթ Փաշինյանին ու ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին


18:17 , 20 օգոստոս, 2019

Դեսպան Միքայել Մինասյանը հերոսների մասին իր հայտնի գրառման մեջ անդրադարձել էր հանրային օրակարգի ամենամեծ վտանգին՝ վերջին 30 տարիների մեր հերոսների նկատմամբ անխնա վերաբերմունքին։ «Նրանց նկատմամբ, կարծես, չհայտարարված «վհուկների որս» է»,-գրել էր Մինասյանը։

Այսօր ահա դարձանք այդ որսի հերթական տհաճ տեսարանի ականատեսը։ Խոսքս Սեյրան Սարոյանի «ասուլիսի», իսկ իրականում՝ խայտառակ ստորացման մասին է։ Փաստորեն, համացացնցում իրեն ու թիմակիցներին ուղղված հայհոյանքներից, Ամուլսարի թեմայից մարդկանց ուշադրությունը շեղելու համար Փաշինյանը պատրաստ է զոհաբերել ոչ միայն «սև» հայտարարված հերոսներին, այլև նրանց, ովքեր պոչները ծալել են իր առջև և հավատարիմ շան կարգավիճակ ստանձնել «թավշյա իշխանությունների» համար։

Այդ ի՞նչ տեսքով էր Սարոյանը կանգնել հանրության առջև։ Լավ է՝ ծաղրածուի հագուստ չեն հագցրել։ Այդ ինչե՞ր էր նա խոսում։ Ինչ էժան բեմադրություն։ Դա՞ է գեներալի դերն ու նշանակությունը Փաշինյանի պատկերացումներում։ Ամոթ։ Հազար ամոթ, թե՛ Փաշինյանին, թե՛ նրա ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին։

Սեյրան Սարոյանը բոլոր առումներով, հատկապես բարոյական, վերջացած մարդ է։ Բայց նրանով մեր պատմությունը չի կարող ավարտվել։ Ոչ էլ՝ Նիկոլ Փաշինյանով։ Մեր երկիրը դեռ պետք է զարգանա, առաջ գնա, աշխարհ զարմացնի։ Ու դրա համար ուզում եմ շատ հստակ զգուշացնել էժան PR-ի սիրահարներին ու ժողովրդի ուշադրություն շեղելու չստացված մասնագետներին՝ խելքներդ գլուխներդ հավաքեք։ Արժեքներ կան, որոնք չի կարելի պղծել: