Մակրոնը ռուսերեն գրել է Ռուսաստանի եվրոպական ապագայի մասին


21:30 , 20 օգոստոս, 2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիսեց իր կարծիքը Ռուսաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Մակրոնը կարծում է, որ Ռուսաստանի ապագան կապված է Եվրոպայի հետ:

«Մենք հավատում ենք Եվրոպային, որը ձգվում է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Նա հավելել է, որ ֆրանկո-ռուսական հարաբերությունների զարգացումը առաջընթաց է ապահովում քաղաքականության և տնտեսագիտության բազմաթիվ հարցերում: