Կարո՞ղ է Ամուլսարը դառնալ այն լոկոմոտիվը, որի շնորհիվ մենք իսկապես հասկանանք, որ մենք ենք տերը մեր երկրի բառիս բոլոր իմաստներով


17:33 , 20 օգոստոս, 2019

Բնապահպանությունը լավ բան է, ինչ խոսք։ Բայց դա ոչ թե Ամուլսարով է սկսում, այլ մեր յուրաքանչյուրի բակից ու կենցաղավարությունից։ Ամուլսարում այն թերեւս ավարտվում է։

Եթե մեր հասարկությունն իսկապես սովորի պահպանել մեր բնությունը, ապա նա նաեւ կունենա/կպարտադրի այնպիսի օրենսդրություն, որի շնորհիվ, օրինակ, մեր երկրի հանքերն իսկապես կպատկանեն ժողովրդին։

Գիտեմ, դժվար է բիչոկը գետնին չգցելը, պլաստմասե ամանը պատուհանով չշպրտելը, բայց շատ հեշտ է Ամուլսարի թեմայով ջղայնացած սմայլիկ դնելն ու մի քանի բոցաշունչ ճառ գրելը։

Իսկ կարո՞ղ է Ամուլսարը դառնալ այն լոկոմոտիվը, որի շնորհիվ մենք իսկապես հասկանանք, որ մենք ենք տերը մեր երկրի բառիս բոլոր իմաստներով։