Դուք կյանքում հլը հասունության էն մակարդակին չեք հասել, որ Ռուբոյի պես տղու վրա կեղտ եք փորձում բռնել


14:46 , 20 օգոստոս, 2019

Ինչքան փորձում ես չանդրադառնալ երկրի ներքաղաքական կյանքի գանդախտ ընթացքին,չի ստացվում, չի ստացվում ու չի ստացվում...

Ախր գիտեք ինչ հարգելի ջոջեր, եթե Դուք ունեք կուսակցություն, եթե Դուք հավակնում եք Ձեր գլուխը վեդռոյով լցրած սին գաղափարներին ու միամիտ խիյարը թարս է բուսնել, ու բինգո եք բռնել կյանքում:

Խոսքս վերաբերում է բոլորին, ովքեր իրենց դրել են ինչ մի տանձի տեղ, ու չեն տեսնում որ էն թուրը, որոնցով իրենք փորձում են աջ ու ձախ կտրել, արդեն հաստ քարի է դեմ առել, ու հավանական է շուտով կոտրվի:

Ինչքան կարելի է իրար միս ուտել, բաշիբոզուկի պես կպնել ու քերել, դիշովկի պես տակից խաղեր տալ ու մարդկանց համբավն ու հեղինակությունը դնել ինչ ինչ կասկածների տակ:

Ենթատեքստերով առհասարակ չեմ ուզում գրել, բայց երբ դիմացինիդ չես ճանաչում , որ դուխով կարողանաս դեմերեսին ճպցնես, էտ ժամանակ մի փոքր ստոպ ես տալիս, որ հետագա պատասխան քայլերից բացահայտես դրա իրական մտավախությունները:

Շատ չծավալվեմ առայժմ, ուղղակի կասեմ, որ ձեր բռնած մկների չափ Ruben Mkhitaryanը կատու է բռնել, էն էլ վզքաշ էնելով:

Ռուբոն մեր լեննականցին է, մեր մեծ ընկերն ու մեր հարազատը: Մեր ասելով չեմ սեփականաշնորհում իր անձը, այլ իր ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու հավատը առ իր ստեղծած ճշմարտության:

Ես շատ կուզենայի ամեն մի բուշլաթի թև, ով Ռուբոյին անձնական վիրավորանքի նման բան է ուզում հասցնել, բայց մոտը չի ստացվում, ուրեմն դուք կյանքում հլը հասունության էտ մակարդակին չեք հասել, որ էս տղու պես նվիրյալի վրա կեղտ եք փորձում բռնել:

Էս տղու հետ 10 րոպե շփվիք, կհասկնաք որ էտ 10 րոպեն ձեր անհեռանկար կյանքի ամենաիմաստալից 10 րոպեն է էղել:

Ամոթ է, եքքա մարդ եք, 

Հ.Գ
Համ էլ Ռուբոյին քաղաքապետ չի սազե, իրա համար ավելի դաստոյնի պաշտոն կա` ՏՂԱՄԱՐԴ ՏՂԱ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԼԵՆՆԱԿԱՆՑԻ Ու ՀԱՅ ՄԱՐԴ.

Ով ինչ հարց էլ ունի Ռուբոյի հետ, հարց ունի ավելի քան 10.000 մարդու հետ, ուղղակի կերպով.