Առայժմ վերջը չի երևում. Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհից (Video)


15:30 , 20 օգոստոս, 2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:

Խոշոր հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 3 ավտոսանդուղք:

Դեպքի վայրում գտնվող ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: