Բռնցքամարտի հավաքականը սկսել է պատրաստվել աշխարհի առաջնությանը


19:30 , 20 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը սկսել է նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: 

Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այս օրերին հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ հայ բռնցքամարտիկները օգոստոսի 26-ից կսկսեն նախապատրաստական երկրորդ փուլը՝ 10-օրյա հավաք անցկացնելով Օլիմպավանում:

Երևանյան հավաքի ընթացքում էլ կհայտարարվի, թե ովքեր են մասնակցելու Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը: