Հանգիստ թողեք բանակն ու բանակի անունը մի շահարկեք, ուրիշ բան գտեք ինքնագովազդվելու համար


13:07 , 20 օգոստոս, 2019

Նիկոլենք հոսքագծի պես պես միացել, «լավ նորություններ» են լցնում, որ Ամուլսարի թեմայից շեղեն։

Երեկ Չինարիի թեման էր, որը ինչպես արագ պարզվեց սուտ էր, հիմա էլ զինվորականների աշխատավարձների թվերն է փռել ի տես աշխարհի։

Օրինակ՝ եթե Իլհամ Ալիևն իրենց այս թվերը հրապարակեր, Ռազմինֆոյի ամբողջ կոլեկտիվը շատ շնորհակալ կլիներ Ադրբեջանի «ալի բաշ կոմանդանին», որովհետև մեզ ահագին օգնած կլիներ այդ տվյալներով։

Չեմ զարմանա, եթե հիմա Ադրբեջանում լիքը մարդ կոմպերի էկրանների մոտ նստած Նիկոլ Փաշինյանին ասում է․ «Ցոխ սաղոլ, ջենաբ Փաշինյան»։

Լուրջ, ես չգիտեմ, թե այս իշխանությունն ինչպես է հաջողացնում նույնիսկ լավ գործը վերջում թարս բուսնած խիարի վերածել։

Հանգիստ թողեք բանակն ու բանակի անունը մի շահարկեք։ Ձերը չի։ Ուղղակի թողե՛ք մարդիկ իրենց գործն անեն։ Ուրիշ բան գտեք ինքնագովազդվելու համար։