Այս տարի տպագրվող դասագրքերը կիսվել են՝ առաջին և երկրորդ կիսամյակի համար. պայուսակների քաշը 30-40 տոկոս թեթևացել է. նախարար


13:00 , 20 օգոստոս, 2019

Aysor.am-ը գրում է․

Մինչև 2023 թթ. դասագրքերի չափորոշիչների ամբողջական փոփոխություն ենք ունենալու, վարչապետի հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի նոր դասագրքեր չենք ունենալու: Դասագրքերի առումով մի փոփոխություն ենք արել՝ թեթևացրել ենք պայուսակները: Այս տարի տպագրվող դասագրքերը կիսվել են՝ առաջին և երկրորդ կիսամյակի համար: Այս առումով պայուսակների քաշը 30-40 տոկոս թեթևացել է», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ գրքերի գնի վրա դա չի ազդի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ