Մեծ Բրիտանիան կորցրել է «կարմրուկից զերծ երկրի» կարգավիճակը. Ջոնսոն


11:40 , 20 օգոստոս, 2019

168.am-ը գրում է․

Ինքնավստահ ծնողները եւ պատվաստման ենթադրյալ ռիսկերի վերաբերյալ թյուր պատկերացումը հանգեցրել են այն բանին, որ Մեծ Բրիտանիան կորցրել է «կարմրուկից զերծ երկրի» կարգավիճակը: Այս մասին հայտարարել է Միացյան Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը կարգադրել է ձեռնարկել պատվաստված երեխաների թվի ավելացման շտապ միջոցներ:

2019 թվականի առաջին եռամսյակում Մեծ Բրիտանիայում հաստատվել է կարմրուկի 231 դեպք, չնայած այն բանին, որ երեք տարի առաջ տվյալ վարակն այդ երկրում լիովին վերացված էր:

Թրուրո քաղաքում (Քոռնուոլի կոմսություն) հիվանդանոց այցելության ժամանակ Բրիտանիայի վարչապետը բժիշկներին կոչ է արել վերականգնելու այն բանի ապահովման ջանքերը, որպեսզի բնակչության 95 տոկոսը պատվաստված լինի պատվաստանյութով, որն իմունիտետ է տալիս կարմրուկի, պարոտիտի (խոզուկի) եւ կարմրախտի (MMR) դեմ:

Ներկայում նման իմունացում է անցել երեխաների 87,2 տոկոսը, ինչը զիջում է 2014-2015 թվականների ցուցանիշին, երբ արձանագրվել էր առավելագույն 88,6 տոկոս ցուցանիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: