Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 26-ը


11:00 , 20 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

Բիշքեկի մայիսմեկյան շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

«Նա կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը»,- ասել է փաստաբանը: 

Նրա խոսքով՝ այս որոշումն ապօրինի է, պաշտպանությունը մտադիր է բողոքարկել այն:

Դատական նիստն անցկացվել է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում, որին թույլ չեն տվել մասնակցել ո՛չ նախկին նախագահի հարազատներին, ո՛չ նրա աջակիցներին, ո՛չ էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ