ՀՀ-ի նման ջայլամային քաղաքականությունը անընդունելի է


14:53 , 28 հունիս, 2013

Քանի որ նախկին սովետական երկրներից մի քանիսին, այդ թվում և Հայաստանին, Եվրոպա մղելուն կոչված նախաձեռնող ուժը հենց Լեհաստանն է, ապա վերջինիս նախագահի խոսքը, որ ՀՀ-ն պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ Հյուսիս, թե Արևմուտք, ես ընկալում եմ որպես հրամայական պահանջ և բնականաբար չեմ ընկալում ՀՀ պաշտոնակատար իշխանավորների ջայլամային վարքագիծը: Եթե դա ինձ և ինձ նմաններին էշի տեղ դնելու քաղաքականություն է, ապա ես այդպիսին չեմ ու չեմ ցանկանում լինել այդպիսին նաև հետագայում, ու այդ հարցում սրանք սխալվում են, իսկ եթե իրենք իրենց են նման կենդանու տեղ դրել, ապա ես չեմ ցանկանում, որ իմ երկրի իշխանությունը, թեկուզ ժամանակավորապես, լինի այդպիսինը: