Պատրաստեց Հայկու Աբրահամյանը
Հերոսուհի` Մերսեդես Գեչիջիան
-Ինչպե՞ս կբնութագրես ոճդ:
- Այն և՛ աղջկական է, և՛ դասական: Սիրում եմ պաստելային երանգներ: Զգեստապահարանումս միշտ առկա են պիջակներ և երկար փեշեր, սակայն հագուստը որոշելիս ամենաշատը սիրում եմ կոշիկների ընտրությունը. օրվա հագուստիս ընտրությունը կախված է, թե ինչ կոշիկներ կհագնեմ:
- Նորաձևության պատմության մեջ ո՞ր ժամանակաշրջանն ես նախընտրում և ինչո՞ւ:
- Եթե կարողանայի ընտրել, ապա դա կլինեին 1960-ականները, Բրիջիդ Բարդոյի ժամանակաշրջանը, երբ կանայք այնքան նրբագեղ, կատարյալ և միևնույն ժամանակ կանացի էին: Ամեն ինչն իդեալական էր` հագուստը, կոշիկները, արդուզարդը և հատկապես սանրվածքն ու դիմահարդարումը:
- Որտե՞ղ կցանկանայիր գտնվել հենց հիմա:
- Փարիզում, որն իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է, կամ Արգենտինայում` ընտանիքիս հետ:
-Ի՞նչ կարգախոսով ես առաջնորդվում:
- Առաջնորդվիր քո սկզբունքներով. արա այն, ինչ դու ուզում ես, այլ ոչ թե այն, ինչ քեզնից սպասում են:
)


