2011-ից սկսած` Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է


14:47 , 28 հունիս, 2013

2011-ից սկսած` Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել էՀայաստանում լուրջ խնդիր է երկրորդային անպտղությունը. այն շուրջ 14% է կազմում. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գրասենյակի գործադիր ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը:

Նա հավաստիացնում է, որ հղիության ընդհատումը ողջ աշխարհում նպաստում է մայրական մահացությունների աճին: Ըստ Հայրապետյանի, Հայաստանում, բարեբախտաբար, հղիության ընդատումը մայրական մահացությունների վրա չի անդրադառնում, եւ անգամ վերջին երեք տարիների ընթացքում նվազել են մահացությունները:

«Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է գրավում, որ երեխայի սեռի պատճառով հղիության ընդհատման պատճառով»,-ասաց Հայրապետյանը:

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2010 թ. ծնելիության աճ է արձանագրվել Հայաստանում, իսկ 2011-ից սկսած` ծնելիության մակարդակը սկսել է նվազել: