Նազարյանին փոխանցեք՝ Ամուլսարի հարցում «կույս մնալ» ու հաճույք ստանալ չի ստացվելու... (Photo)


20:13 , 19 օգոստոս, 2019

Լենա Նազարյանը շարքային երեսպաշտ է, ում բնապահան ընկերներին, որոնց հետ տարիներ շարունակ փողոցիային ակցիաներ է արել, ոստիկանները ծեծում են, իսկ ինքը երեկոյան «կիսահայտարարություն է» անում՝ ընդամենը կասկածի տակ դնելով հանքի շահագործման ռիսկերի ուսումնասիրության արդյունքը:
Իսկ որն է՞ լինելու Լենա Նազարյանի քաղաքական պատասխանատվությունը: Վաղն արդարանալու է, թե ինքը դեմ էր, բայց մեծամասնությունը.....
Սա չի անցնելու։

Կամ պիտի խոստովանես, որ տարիներ շարունակ ստել եք ժողովրդին՝ հրեշ դարձնելով Լիդիանին, կամ պիտի հրաժարական տաս՝ քանի որ քո կուսակցությունն ու քաղաքական առաջնորդնորդը թույլ են տալիս, որ այդ հրեշը բույն դնի Հայաստանում: Կիսահղի հայտարարություններով ոչ մեկին չես խաբի, տիկին Նազարյան։